ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է էներգակիրների սակագներով

Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է էներգակիրների սակագներով
03.09.2018 | 10:46

Ֆեյսբուքյան հարցուպատասխանի ընթացքում վարչապետն անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի և գազի սակագներին։ Հիշեցնելով, որ սոցիալական որոշակի խմբերի համար որոշակի քվոտայով գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցում է տեղի ունեցել 10 և 20 դրամով, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ստեղծել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է էներգակիրների՝ գազի և էլեկտրաէներգիայի, սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելով։


«Ասեմ, որ էներգետիկ համակարգում կան որոշակի խնդիրներ և դա այդքան էլ պարզ չէ։ Օրինակ, հայկական ատոմակայանում 500 աշխատող կա, որոնք, ըստ էության, հավելյալ հաստիքներ են։ Նկատի է առնվում, որ այդքան հաստիք, որոնց անհրաժեշտությունը չկա, բայց այդ հաստիքները գոյություն ունեն և մարդիկ աշխատում են և աշխատավարձ են ստանում։ Դա էլեկտրաէներգիայի սակագնի վրա մոտավորապես 3 մլրդ դրամի ճնշում ունի»,- մանրամասնեց վարչապետը՝ շարունակելով. «Մենք չենք պատրաստվում գրչի մեկ հարվածով այդ 500 աշխատողներին ազատել, որովհետև դա կստեղծի հավելյալ սոցիալական խնդիրներ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի աշխատաշուկայում տնտեսության մեջ իրավիճակը այնպես փոխվի, որ մեկ խնդիր լուծելիս, մեկ այլ խնդիր չառաջացնենք»։


Որպես էներգետիկ համակարգի առաջին խնդիր վարչապետը կարևորեց «կարգուկանոն մտցնելու» անհրաժեշտությունը։ «Իսկ թանկի և էժանի առումով, մենք պետք է խնդիրը ձևակերպենք այսպես. էլեկտրաէներգիայի և գազի գինը պետք է լինի արդյունավետ. ոչ թե անընդհատ սակագին իջեցնենք, այլ ունենանք արդյունավետ, իրական սակագին, որ բոլորս համոզված լինենք, որ կոռուպցիոն կամ չարաշահման մեխանիզմների արդյունքում չի ձևավորվել և մտածենք մարդկանց եկամուտների բարձրացմանը աջակցելու համար, որպեսզի այդ սակագինը դառնա մատչելի»` մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 2354

Մեկնաբանություններ